ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.02.2018 11:40
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 9-ին` ժամը 08.15-ին, Երևանի Շիրազի փողոցի թիվ 24 հասցեի մոտ միմյանց են բախվել «ՎԱԶ-2106» և «Ռենո» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինս և նրա 40-ամյա ուղևոր Կարեն Ա.-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 9-ին՝ ժամը 15.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Շինարարների փողոցի թիվ 15 հասցեի մոտ բախվել է կայանված վիճակում գտնվող մեկ այլ «Օպել»-ի, այնուհետև «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշների ավտոմքենաների, ինչի հետևանքով առաջին «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 8-ին՝ ժամը 09.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Դավիթ-Բեկի փողոցի թիվ 130/3 հասցեի մոտ բախվել է բետոնե արգելապատնեշին, այնուհետև՝ էլեկտրասյանը:
Փետրվարի 9-ին՝ ժամը 11.00-ին, «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 10-ին՝ ժամը 00.10-ին, Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում միմյանց են բախվել «ԲՄՎ» Iև «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս վարորդը և նրա 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 9-ին՝ ժամը 23.20-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում միմյանց են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2109» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 9-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, «DAF» բեռնատար ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 145-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի ձյունաթմբին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 9-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 135-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: