ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.10.2017 12:18
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10.00-ին, «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցի թիվ 22 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան, ինքնությունը չպարզված տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 16.10-ին, Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է Վլադիմիր Ա.-ի վարած հեծանվին, ինչի հետևանքով Վլադիմիր Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14.00-ին, «Հունդայի» ավտոմեքենայի վարորդը Շինարարների փողոցի թիվ 12 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Ռոզա Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14.30-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել է երկաթյա սյանը, ինչի հետևանքով վարորդը և նրա 8-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 00.15-ին, Չեխովի և Շևչենկոյի փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Նիսսան» և «Ֆորդ» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդ»-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ. տուժողին շտապօգնության խումբը տեղում բուժօգնություն է ցույց տվել:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20.15-ին, Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Հոնդա» և «ԲՄՎ» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 22.40-ին, «Օպել» մակնիի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիայի փողոցի թիվ 70 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1970 թ. ծնված Ժաննա Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 17-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Միշա Պ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 22.10-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 59-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1999 թ. ծնված Օնիկ Մ.-ն և 1994 թ. ծնված Սերգեյ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղից դեպի Հրազդան ընթանալիս բախվել է ճափեզրին գտնվող բետոնյա կոնստրուկցիային, ինչի հետևանքով վարորդը և նրա ուղևորներ՝ 1967 թ. ծնված Սուսաննա Ե.-ն, 2011 թ. ծնված Գոռ Կ.-ն և 2009 թ. ծնված Վարդան Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
***
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան Զորավար Անդրանիկի պողոտայում գտնվող բենզալցակայաններից մեկի մոտակայքում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնյա արգելապատնեշին, ինչի հեևանքով վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 19.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան փողոցի թիվ 120 հասցեի դիմաց միմյանց են բախվել «Ֆորդ-Տրանզիտ» և «Մերսեդես» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդ-Տրանզիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15.20-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 16-րդ կմ-ին վազանց կատարելու ժամանակ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «ՎԱԶ-2107»-ի, ինչի հետևանքով 2 վարորդները և «ՎԱԶ-2121»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նշանակվել է ԴԲՓ: