Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


05.01.2018 11:36

Զոհվել է 2, վիրավորվել` 24 մարդ: Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրություն (հունվարի 4-ից 5-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2018 թ. հունվարի 4-ից 5-ը հանրապետությունում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական պատկերը հետևյալն է.
 

Երևան - 4 դեպք, 8 վիրավոր

 
Հունվարի 4-ին՝ ժամը 19.45-ին, Երևանի Ջանիբեկյան փողոցի թիվ 51/1 հասցեի դիմաց միմյանց են բախվել «Մերսեդես» և «Ֆոլկսվագեն» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինս հարվածել է նշված հասցեի ավտոտնակի դարպասներին և, մուտք գործելով ավտոտնակ, բախվել կայանված «Մերսեդես»-ին, ինչի հետևանքով առաջին «Մերսեդես»-ի ուղևորներ՝ 1981 թ. ծնված Սեդա Կ.-ն և 1956 թ. ծնված Կարինե Ա.-ն, ինչպես նաև «Ֆոլկսվագեն»-ի վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հունվարի 4-ին՝ ժամը 01.50-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Շերամի փողոցի թիվ 87 հասցեի մոտ, դուրս գալով երթևեկելի հատվածից, բախվել է ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 4-ին՝ ժամը 01.45-ին, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան Երևանյան խճուղում բախվել է ճանապարհի բաժանարար գոտու հենասյանը, այնուհետև՝ ճաղավանդակներին. վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 4-ին՝ ժամը 21.30-ին, Կ.Ուլնեցի և Ա.Ահարոնյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս ուղևորներ՝ 1972 թ. ծնված Մարինե Խ.-ն և 1966 թ. ծնված Գագիկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
 

Մարզեր - 8 դեպք. 2 զոհ, 16 վիրավոր

 
 
Հունվարի 4-ին՝ ժամը 19.25-ին, ոստիկանության Մեծամորի բաժին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Արմավիր-Երևան ճանապարհի Մեծամոր քաղաքի հատվածում տեղի է ունեցել վրաերթ, ինչի հետևանքով մարդ է մահացել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 19.10-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին` Մեծամոր քաղաքի «Սգո սրահի» դիմաց, «Մերսեդես Ե-280»-ի վարորդ 1963 թ. ծնված Ալեքսան Մ.-ն վրաերթի է ենթարկել 1969 թ. ծնված Սուսաննա Գրիգորյանին, 1979 թ. ծնված Գրետա Ղ.-ին, 1977 թ. ծնված Իռա Շ.-ին և 1973 թ. ծնված Նաիրա Աղաջանյանին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ Սուսաննա Գրիգորյանը, Գրետա Ղ.-ն և Իռա Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ժամը 20.00-ին Ալեքսան Մ.-ն իքնակամ ներկայացել է բաժին:
Հունվարի 5-ին՝ ժամը 00.30-ին, Սուսաննա Գրիգորյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:
 
***
Հունվարի 4-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին միմյանց են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21102» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորներ՝ 1991 թ. ծնված Աննա Դ.-ն և 1989 թ. ծնված Յուրիկ Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «ՎԱԶ-21102»-ի ուղևորուհի՝ 1962 թ. ծնված Մարինե Ա.-ին «շտապօգնության» խմբի կողմից տեղում ցուցաբերվել է բուժօգնություն:
Հունվարի 4-ին՝ ժամը 15.45-ին հաղորդում է ստացվել, որ նշված ավտովթարի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևոր՝ 1957 թ. ծնված Անդրանիկ Դ.-ն «կրծքավանդակի սալջարդ, դեմքի բազմաթիվ քերծվածքներ» ախտորոշմամբ նույն օրը՝ ժամը 13.00-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 4-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 33-րդ կմ-ին միմյանց են բախվել «ՎԱԶ-21214» և «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԳԱԶ-3102»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հունվարի 4-ին՝ ժամը 05.15-ին, «Մերսեդես Բենց E 320» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 110 հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենան մասամբ այրվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 4-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, «Ֆոլկսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Դիտակ-Արևշատ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել հարակից դաշտը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հունվարի 4-ին՝ ժամը 18.45-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Հանրապետության և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Մերսեդես Բենց C 240», «ԳԱԶ-22171» և «Օպել Վեկտրա»  մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԳԱԶ-22171»-ի և «Մերսեդես Բենց»-ի վարորդները, վերջինիս ուղևորներ` 1995 թ. ծնված Մհեր Մ.-ն ու 1993 թ. ծնված Վաչագան Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հունվարի 4-ին՝ ժամը 17.20-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ճանապարհի 3-րդ կմ-ին միմյանց են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21010» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս ուղևորներ՝ 1996 թ. ծնված Ռոզա Ա.-ն և 1994 թ. ծնված Արման Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հունվարի 4-ին՝ ժամը 18.10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի սկզբնամասում միմյանց են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: