ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.03.2016 14:26
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մարտի 2-ին, ժամը 15.20-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թումանյան և Ա. Պետրոսյան փողոցների խաչմերուկում բախվել է «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի, որն առաջ ընթանալով բախվել է կայանված «ԲՄՎ-X5»-ի, վերջինս էլ՝ կայանված «ՎԱԶ-21101»-ի, որն առաջ ընթանալով բախվել է կայանված «Նիսան Տիդա»-ի, որն էլ իր հերթին բախվել է կայանված «Տոյոտա Պռադո» ավտոմեքենայի:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 2-ին, ժամը 17.30-ին, «Բի Ուայ Դի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 13 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 2-ին, ժամը 18.30-ին, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 9/1 հասցեի դիմաց բախվել է պատի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 2-ին, ժամը 13.00-ին, «Հոնդա Սի Էռ Վի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մանթաշյան և Եղբայրության փողոցների խաչմերուկում բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
Երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 2-ին, ժամը 12.10-ին, «ԳԱԶ» մակնիշի թիվ 59 երթուղու միկրոավտոբուսը Երևանի Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
Միկրոավտոբուսի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 2-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-2705» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21214»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 3-ին, ժամը 1-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: