ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.11.2016 11:49
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Նոյեմբերի 28-ին, ժամը 14.05-ին, Ճանապարհային ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 12-ին, «գլխուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 18-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը տաքսի ավտոմեքենայի սրահում՝ վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 18.00-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 16.00-ին, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 108/Ա-1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 01.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում գտնվող ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 15.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Քոչինյան և Մելքոնյան փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 19.00-ին, Երևանի Ուլնեցու փողոցի թիվ 51 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի Մ1 ճանապարհի 50-րդ կմ-ին իրար են բախվել «Պեժո 307», «Շչաման» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 09.20-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզում՝ Ջրառատ-Արաքս ճանապարհի 1-ին կմ-ին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրային մետաղյա արգելքին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 23.40-ի սահմաններում, «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասից դեպի Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 21.00-ին, «ՎԱԶ- 21013» մակնիշի ավտոմեքենան Զովունի-Քանաքեռավան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21014»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 29-ին, ժամը 03.00-ին, հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի և ձախ սրունքթաթային հոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նաև «ՎԱԶ- 21013»-ի վարորդը, որը վնասվածքը ստացել է նույն ավտովթարի հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի փակ վնասվածք, գլխուղեղի ցնցում, մարմնի տարբեր հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 26-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը վայր ընկնելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, հիշյալ երիտասարդի վարած «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Կապանի Ավետիսյան փողոցի թիվ 2 շենքի բակում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բարձրացել է մայթեզր և բախվել կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդը ստացել է վնասվածքներ:
Կատարվում է քննություն: