ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.04.2016 12:03
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Ապրիլի 26-ին, ժամը 09.30-ին, «ՎԱԶ-21033» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 26-ին, ժամը 08.20-ին, Երևանի Պետրոսյան փողոցի թիվ 12/2 հասցեի դիմաց իրար են բախվել «Վոլվո» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 26-ին, ժամը 14.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրակի փողոցի թիվ 16 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 27-ին, ժամը 00.10-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 12 հասցեում գործող բենզալցակայանին հարակից հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել եզրաքարին, բաժանարար բետոնե պատնեշին, ապա աջ ճամփեզրից դուրս առկա ծառին ու պարսպին, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 26-ին, ժամը 22.05-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Կապան ճանապարհի 308-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի, բախվել «MACK» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի կցորդին, այնուհետև ավտոմեքենայի հետնամասով բախվել ճանապահի աջ մասում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: