ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.09.2018 14:59
Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին
...
Սեպտեմբերի 21-ին ժ.11.30-ին Տիգրան Մեծի պողոտայի թիվ 40 հասցեի մոտ միմյանց են բախվել «Օպել» և «ֆորդ» մեքենաները, ինչի հետևանքով
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:
...
Սեպտեմբերի 21-ին ժամը 20-ին Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել 2 «Օպել» մեքենաները, ինչի հետևանքով մեքենաներից մեկի վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:
...
Սեպտեմբերի 21-ին ժ.12.10-ի սահմաններում Գ.Նարեկացու փողոցի թիվ 86 շենքի դիմաց մի քաղաքացի վարելով «ՎԱԶ-21102» մեքենան, վրաերթի է ենթարկել մի աշակերտուհու և իր մեքենայով տեղափոխել նրան «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:
...
Սեպտեմբերի 21-ին ժ.19.30-ի սահմաններում մի քաղաքացի վարելով «Մերսեդես» մեքենան, Միկրոշրջան թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայով ընթանալիս վրաերթի է ենթարկել մի քաղաքացու՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչից հետո իր մեքենայով նրան տեղափոխել է բուժօգնության «Հրազդան» բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:
...
Սեպտեմբերի 21-ին ժամը 13.15-ի սահմաններում մի քաղաքացի վարելով «Մերսեդես G 550» մեքենան, Հանրապետության փողոցի «Կոտայքի անցում» կոչվող հատվածում բախվել է «Օպել» մեքենային, ինչի հետևանքով վերջինիս վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող մի քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: