ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.08.2017 16:32
Պատահարներ ավտոճանապարհներին
Օգոստոսի 21-ին, ժամը 13.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի թիվ 12 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 21-ին, ժամը 19.00-ին, Երևանի Զ.Սարկավագի և Ֆանարջյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 22-ին, ժամը 1.40-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 66.5-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Օպել Աստրա ՋԻ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքերով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 21-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 29-րդ կմ-ի հատվածում իրար են բախվել «Զիլ ՄՄԶ 45021» և «Մերսեդես Բենց Ց 180» մակնիշի ավտոմեքենաներ:
«Զիլ ՄՄԶ 45021»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 21-ին, ժամը 08.05-ի սահմաններում, «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի գյուղամիջյան ճանապարհին, կորցնելով կառավարումը, կողաշրջվել է, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 21-ին, ժամը 12.30-ին, Լոռու մարզում՝ Ամրակից-Գյուլագարակ ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «Մերսեդես Բենց 200» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Տոյոտա Քեմրի»-ի ուղևորուհին ստացել է թեթև մարմնական վնասվածք և հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց:
Նույն օրը, ժամը 15.35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ուսի շրջանի սալջարդ, հետտրավմատիկ արյունազեղում արյունահոսությունով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 22-ամյա քաղաքացուհի, որը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Կողես գյուղում` կովի հարվածելու հետևանքով:
Պարզվել է, որ քաղաքացուհին վնասվածքները ստացել է ոչ թե կովի հարվածելու, այլ նշված ՃՏՊ-ի հետևանքով՝ լինելով «Մերսեդես Բենց 200»-ի ուղևոր:
Նույն օրը, ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում կրկին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդի փակ կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2-ամյա տղա, որը վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Ամրակից-Գյուլագարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին նշված ՃՏՊ հետևանքով` լինելով «Մերսեդես Բենց 200»-ի ուղևոր:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզում՝ Կապուտանի սարատեղիում, կողաշրջվել է, ինչի հետևանքով 4 ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 21-ին, ժամը 23.50-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Գյումրի ճանապարհի 88-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: