ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.02.2018 15:30
Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Փետրվարի 21-ին, ժամը 23.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 21-ին, ժամը 3.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցի թիվ 34 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 21-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 33-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան քարշակելու ժամանակ վերջինիս է բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա:
«Նիսան»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 21-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց Ց230» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան 58-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը շտապօգնության խմբի կողմից տեղում ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 21-ին, ժամը 13.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Վարդենիսի Չարենցի փողոցում բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և «ՎԱԶ-2106»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: