Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


26.12.2016 17:34

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 25-ին, ժամը 18-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հասրաթյան-Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 5-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 33 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի:
Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Այնթապ գյուղի սկզբնամասում գտնվող սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել 43 և 39 տարեկան երկու քույրերի և իր ավտոմեքենայով տեղափոխել նրանց հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 19-ի սահմաններում, Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 22.45-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 178-րդ կմ-ին ենթարկվել է սահքի և բախվել հանդիպակաց ուղղությամբ ընթացող «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենային:
«Միցուբիշի»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Իվեկո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան 120-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 22.15-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Տիգրան Մեծի նրբանցքի խաչմերուկում բախվել է «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Տոյոտա»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 15-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 25 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 20-ին, Երևանի Ռուբինյանց փողոցի «Մուլտի գազ» ԱԳԼՃԿ մոտ իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Մխչյան-Դիտակ գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճամփեզրի ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: