ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.11.2016 10:58
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 31-ին, ժամը 23-ին, Երևանի Ալ. Մանուկյան-Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ 21140» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդես Բենց»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոցից ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1958 թ. ծնված Գագիկ Տ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է հոկտեմբերի 30-ին Երևանի Եղբայրության և Մանթաշյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Հետաքննությունը վարում է ՃՈ ՃՏՊԳ բաժինը:
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 19.30-ին, Ներքին Չարբախի 2-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԲՄՎ» մակնիշի ավըտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 19-ին, ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևանի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 1959 թ. ծնված Դավիթ Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 20.30-ին, «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Րաֆֆու փողոցում վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Նատաշա Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 17.20-ին, հիվանդանոցից ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 1984 թ. ծնված Նարինե Կ.-ն, որը հայտնել է, որ շենքի բակում վրաերթի է ենթարկվել անհայտ տաքսի ավտոմեքենայի կողմից:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ժամը 18.30-ին բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Աշոտ Ա.-ն և հայտնել, որ վրաերթը կատարել է «Նիսսան» մակնիշի տաքսի ավտոմեքենայով:
***
Նոյեմբերի 2-ին, 23.30-ին, Երևանի Դ. Բեկի փողոցի թիվ 52 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել», «Միցուբիշի» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհի 1.5-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 11-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 6-րդ կմ-ին «Միցուբիշի Աիրտեկ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 18.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Գործարանային փողոցի թիվ 6 հասցեի դիմաց բախվել է հողաթմբին, ինչի հետևաքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: