ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.08.2017 14:44
Պատահարներ ավտոճանապարհներին
Օգոստոսի 20-ին, ժամը 23.20-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գր.Լուսավորչի փողոցի թիվ 3 շենքի դիմաց բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային:
«Նիսսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 19-ին, ժամը 23.30-ին, «Նոր Խարբերդ» Ա/Ը 16-րդ փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 20-ին, ժամը 14.35-ի սահմաններում, Վաղարշապատի Թումանյան փողոցի վերջնամասում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով ընդունվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 20-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհից դեպի Նորակերտ գյուղ տանող ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով ժամը 19.45-ին տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 20-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Լոռու մարզի Լոռի Բերդ գյուղի վերջնամասում «Տոյոտա Մարկ X» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 20-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 15-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով նրա ուղևորը շտապօգնության խմբի կողմից տեղում ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 20-ին, ժամը 18.50-ին, Երևանի Ռիժկովի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 19-ին, ժամը 1.30-ին, Երևանի Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսսան»-ի ուղևորը և «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 19-ին, ժամը 7.00-ին, «Հունդայի» մակնիշի ավտոբուսը Ն.Խարբերդի 18-րդ փողոցի թիվ 17 տան մոտ բախվել է մայթեզրի պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 19-ին, ժամը 12.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «դեմքի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 77-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ Քուչակի փողոցում վայր է ընկել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ին, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շահումյան 16-րդ և Մելիքյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 19-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզում՝ Բաղրամյան-Այգեկ գյուղերի ճանապարհի 1-ին կմ-ին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 19-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Հյունդայի» մակնիշի բեռնատար ավտոմեքենա և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ, որի արդյունքում «ԳԱԶել»-ի 10 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Օգոստոսի 20-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջից ստորակնակապճային և ծոծրակային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել «Հյունդայի»-ի վարորդը, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է նշված վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 19-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 9.5-րդ կ/մ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի արդյունքում «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 19-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապրհի 10-րդ կ/մ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: