Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


18.04.2017 17:31

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Ապրիլի 17-ին, ժամը 20.15-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 13-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նոր Արեշի 50-րդ փողոցի թիվ 34 տան մոտ բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով վարորդները և «Մերսեդես»-ի 3 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 18-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 20.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 56/9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 74-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 16-ին, ժամը 22.00-ին, Երևանի Գյուրջյան և Քոչարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսսան» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսսան»-ը բախվել է մայթեզրին կայանված «ԲՄՎ»-ի, իսկ «Մերսեդես-Բենց»-ը՝ մայթեզրին կայանված «Շկոդա»-ի:
«Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 23.20-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 22.5 կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 6-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Մասիս քաղաքի կամուրջ չհասած, դեպի Արարատ քաղաք, մեքենա է շրջվել և այրվում է:
Պարզվել է, որ նույն օրը, 5.15-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 12-րդ կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշին, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հարակից հողատարածքում և այրվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 17-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասսատ 1.8T» մակնիշի ավտոմեքենան Ախթալա քաղաքի Սվինեց թաղամաս տանող ճանապարհի մոտ գլորվել է ձորը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 18-ին, ժամը 2-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հարվածել է Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 59 հասցեի հարևանությամբ գտնվող գազատար խողովակի մետաղյա հենասյանը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 3.35-ի սահմաններում, «Մերսեդես Ե» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 34-րդ կմ-ին դեպի Սևան ընթանալիս բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Գյումրիի Հաղթանակի պողոտայի թիվ 56 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես», «ԳԱԶ-31», «Ֆորդ Տրանզիտ» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Հոնդա»-ն կորցնելով կառավարումը վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզում՝ Ոսկեպար M-16 միջպետական ճանապարհի 26-րդ կմ-ին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի հողաթմբին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: