ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.11.2015 13:57
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Նոյեմբերի 12-ին, ժամը 19.30-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 1/4 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես», «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 23.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 12.30-ին, Երևանի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենա:
«Մերսեդես»-ներից մեկի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 5-րդ կմ-ի հատվածում իրար են բախվել «ԳԱԶ-ՍԱԶ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԳԱԶ-ՍԱԶ»-ը կողաշրջվել է:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 10.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արթիկ-Ալագյազ ճանապարհին՝ Փոքր Մանթաշ գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: