ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.11.2016 12:30
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Նոյեմբերի 9-ին, ժամը 18.45-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21214»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 21-ին, Երևանի Արին-Բերդի փողոցից Մ15 միջպետական ավտոճանապարհ տանող ճանապարհահատվածում իրար են բախվել «ՎԱԶ-21061» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21061»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 22-ին, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի և Կասյան փողոցը կապող էստակադայի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 2-ի սահմաններում, «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 21-րդ կմ-ի հատվածում բախվել է բետոնե արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբ և Խանջյան փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել Աստրա G» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2109»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 10-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 1-ին կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ձորակը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին՝ Բագրավան գյուղի մոտ, «ՄԱՆ ՏԳԱ 26310» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: