Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


10.02.2017 12:44

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 9-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 55-ամյա տղամարդ և հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է փետրվարի 8-ին, ժամը 20.00-ին, Երևան քաղաքի Աբովյան և Հերացի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 9-ին, ժամը 20.55-ին, արծաթագույն «Մերսեդես» անհայտ ավտոմեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 9-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արտաշատ-Երևան գյուղամիջյան ճանապարհին՝ Մասիս գյուղի հատվածում, «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդին շտապօգնության կայանի աշխատակիցների կողմից ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 9-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի եկեղեցու մոտ ավտովթար է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ 21213» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ 21015»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 9-ին, ժամը 03.10-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց «Տոյոտա Վից» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 9-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 48-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն վենտո» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան 21-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 9-ին, ժամը 9.30-ին, «Միցուբիշի-Իո» մակնիշի ավտոմեքենան Սյունիք գյուղից Ագարակ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: