ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.08.2016 12:15
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Օգոստոսի 4-ին, ժամը 10.40-ին, Աշտարակի խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 21.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սասունցի Դավթի և Մուրացանի փողոցների խաչմերուկում բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 7.00-ին, «BYD» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բարձրաբերդ փողոցի թիվ 51 հասցեի մոտ բախվել է պատին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 12.50-ին, Երևանի Գյուլիքեխվյան փողոցի թիվ 20 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես Բենց», «Ինֆինիտի» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 08.10-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզում՝ Արագածավան-Արտենի ճանապարհի 1-ին կմ-ին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզում՝ Արտենի-Քարակերտ ճանապարհի 1-ին կմ-ին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Արարատի մարզի Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղու և Խանջյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել Կոռսա» և «Շեվրոլետ Ավեո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Շեվրոլետ Ավեո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 5-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 24-րդ կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Լենուղի գյուղի ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ճանապարհին հարակից ջրատարը:
Վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 13-րդ կմ-ին մոպեդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 06.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Սևան-Գետափ ճանապարհի 25-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցում մարզադաշտի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 5-ին, ժամը 03.20-ի սահմաններում, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է բետոնե սյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: