ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.08.2016 12:24
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Օգոստոսի 3-ին, ժամը 13-ին, Երևանի Սարի-Թաղի 10-րդ շարքի, 16 տան դիմաց «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, վարորդի կողմից հետ հրելու ժամանակ, ինքնաբերաբար առաջ է եկել և վրաերթի ենթարկել վերջինիս, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 3-ին, ժամը 21-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս ճանապարի 22-րդ կ/մ-ին բախվել է կովի, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 3-ին, ժամը 20.15-ին, Ստեփանավանի Բաղրամյան փողոցի 148 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Ֆորդ Տրանզիտ» և «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը, նրա 4 ուղևորները և «Տոյոտա Լանդ Կրաուզեր»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 3-ին, ժամը 19-ի սահմաններում, «ԿամԱԶ-55111» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Մայիսյան գյուղի դաշտերում վրաերթի է ենթարկել 41-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 3-ին, ժամը 13-ի սահմաններում, Սյունիքի Շաղատ գյուղի «Ճգնավոր» կոչվող տարածքում «ԳԱզ-53» մակնիշի ավտոմեքենայի վարորդը խոտ բարձելու նպատակով կայանել է թեքության վրա. մեքենան առաջ ընթանալով՝ կողաշրջվել է:
Վարորդը և թափքում գտնվող 55-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: