ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.10.2014 17:53
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. աշխատանքներ են տարվում խափանված սարքերը հնարավորինս արագ վերանորոգելու և տեղադրելու ուղղությամբ
Հոկտեմբերի 13-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի որոշ հատվածներում տեղի ունեցած հոսանքի կտրուկ տատանումների արդյունքում խափանվել են լուսացույցերի կանաչ ազդանշանի հետադարձ հաշվի ցուցիչները:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության և «Լուսանշան» ՊՈԱԿ-ի կողմից աշխատանքներ են տարվում նշված սարքերը հնարավորինս արագ վերանորոգելու և տեղադրելու ուղղությամբ:
Հոկտեմբերի 23-ի դրությամբ արդեն վերականգնվել է 12 ցուցիչների աշխատանքը: Խափանված մյուս ցուցիչների աշխատանքն ամբողջովին կվերականգնվի մինչև հոկտեմբերի 26-ը:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը հայցում է տրանսպորտային միջոցների վարորդների և հետիոտների ներողամտությունը:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն
23 հոկտեմբերի 2014 թ.