ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.04.2014 11:43
Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Մարտի 31-ին, ժամը 18.40-ին, Երևանի Աբովյան փողոցի թիվ 60 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 31-ին, ժամը 20.50-ին, «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շարուրի փողոցի թիվ 30/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 31-ին, ժամը 16.20-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան փողոցի թրվ 10 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 31-ին, ժամը 11.55-ի սահմաններում, Արմավիր-Հացիկ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3102» և «ԳԱԶ-322/32-220» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-3102»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները պարզել են, որ մարտի 28-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Վանաձորի Շիրվանզադեի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ և պատճառել վնասվածք:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 30-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Գոռ Թ.-ն:
Պարզվել է, որ մարտի 29-ին, ժամը 23.45-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Շչեդրինի փողոցի թիվ 1/Ա շենքի մոտ վրաերթի է ենթարկել Գոռ Թ.-ին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 31-ին, ժամը 15.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի ձախ կեսի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1962 թ. ծնված Սամվել Մ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Գորիսի Զինկոմիսարիատի մոտ վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է Գորիս քաղաքի Կոմիտասի փողոցի 30 շենքի դիմացի ճանապարհահատվածում` «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1988 թ. ծնված Արման Յ.-ի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Արման Յ.-ն հրավիրվել է բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունք: