ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.04.2014 11:43
Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Ապրիլի 2-ին, ժամը 22.45-ին, Երևանի Դավիթ-Բեկի և Նուբարաշեն փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-11183» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-11183»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 2-ին, ժամը 19.30-ին, Ծիծեռնակաբերդի խճուղում իրար են բախվել «Վաուխհալ» մակնիշի տաքսին և «ՎԱԶ-2106»-ը:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 2-ին, ժամը 10.35-ին, Երևանի Գյուրջյան փողոցում, գազալցակայանի դիմաց, իրար են բախվել «Մերսեդես» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ռենո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 3-ին, ժամը 01.05-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Այնթապ գյուղի վերջնամասում ավտովթար է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Այնթապ գյուղի խաչմերուկի մոտ բախվել է «ԿամԱԶ-Մավր» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ԳԱԶ-24»-ի վարորդը և 2 ուղևորները ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: