ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.11.2012 11:10
Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում
Նոյեմբերի 3-ին, ժամը 23.30-ին, «Տոյոտա Կարոլա»  մակնիշի ավտոմեքենա Սայաթ-Նովայի պողոտայում բախվել  է կայանված   «Ֆոլքսվագեն Պասատ»  մակնիշի ավտոմեքենայի:
«Տոյոտա Կարոլա»-ի ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 3-ին, ժամը 10.00-ին,  «ՎԱԶ-21154»  մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայում բախվել է «Ֆոլքսվագեն»  մակնիշի ավտոմեքենայի:
Բախման հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 
   
		





















































