ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.08.2019 16:04
Ճանապարհային ոստիկանությունը աշխատանքի է հրավիրում իգական սեռի ՀՀ քաղաքացիների
Հարգելի՛ քաղաքացիներ
Վերջին ժամանակահատվածում ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների աննախադեպ աճով և դրա արդյունքում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների շեշտակի աճով պայմանավորված՝ Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում և Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղակայված Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում որոշակի ժամկետով՝ մինչև 30․12․2019 թ․ ներառյալ /քաղաքացիական աշխատանք կատարող՝ պայմանագրային հիմունքներով/ աշխատանքի անցնելու համար հրավիրվում են իգական սեռի ՀՀ քաղաքացիներ, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, համակարգչային գիտելիքների իմացություն, գերազանց տիրապետում են հայերեն լեզվին, ցանկալի է նաև ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։
Ցանկացողներն իրենց ռեզյումեները /CV/ պետք է ուղարկեն info@roadpolice.am Ճանապարհային ոստիկանության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ 2019 թվականի օգոստոսի 7-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։
2019 թվականի օգոստոսի 15-ից հետո ստացված ռեզյումեները /CV/ չեն քննարկվելու։
Ճանապարհային ոստիկանություն