ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.05.2019 11:25
Ճամբարակի ոստիկանները բացահայտեցին դպրոցից կատարված գողությունը

Մայիսի 27-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի դպրոցներից մեկից տարբեր իրեր են գողացել։ Ճամբարակի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Ճամբարակում ապրող 16-ամյա երեք պատանի, որոնք սովորում են տասներրորդ դասարանում։ Պատանիները ներկայացվել են բաժին ու բաց թողնվել։ Գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: