ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.05.2016 12:17
Երթևեկելի գոտուց դուրս գալով՝ «Օպել Վեկտրա»-ն հարվածել է ճամփեզրի հողաթմբին և շրջվել
Մայիսի 28-ին, ժամը 00.45-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ճամփեզրի հողաթմբին և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Բերդի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: