ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.11.2015 15:08
Ղազախստանը փոփոխություններ է մտցրել ԵՏՄ անդամ-պետությունների քաղաքացիներին միգրացիոն քարտերի տրամադրման կարգի մեջ
Ղազախստանի Հանրապետության Ազգային էկոնոմիկայի նախարարությունը «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 26-րդ՝ «Աշխատանքային միգրացիա» բաժնի 97-րդ հոդվածի 7 և 8 կետերի կատարման առնչությամբ Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի սահմանային ծառայության և Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիոն ոստիկանության դեպարտամենտի կողմից տրամադրած տեղեկատվության առնչությամբ հայտնում է՝
Ղազախստանի Հանրապետությունում որոշում է ընդունվել Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների քաղաքացիներին միգրացիոն քարտերի տրամադրման կարգում փոփոխություններ մտցնելու մասին:
Ներկայումս Ղազախստանի Հանրապետության տարածք օտարերկրյա քաղաքացու անձնագրով մինչև 30 օր ժամկետով մուտք գործող Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների քաղաքացիներին միգրացիոն քարտի լրացման պահանջ չի ներկայացվում: Սահմանի հատման մասին նշում արվում է օտարերկրյա քաղաքացու անձնագրի մեջ: