ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.06.2016 18:41
Ձյուդոյի հուշամրցաշար «Դինամոյում» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունիսի 17-ին Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունում անցկացվեց Հայաստանում ձյուդո մարզաձևի հիմնադիր, դինամոյական, ՀՀ վաստակավոր մարզիչ Թելման Քոչարյանի անվան հանրապետական կարգի 17-րդ անհատական թիմային հուշամրցաշարը, որին մասնակցում էին մարզադպրոցների, ակումբների և մարզային կազմակերպությունների հավաքական թիմեր` շուրջ 230 մարզիկներով:
Հուշամրցաշարի հյուրերի կազմում ընդգրկված էին վաստակավոր մարզչի սաները՝ այսօր արդեն վետերան ձյուդոիստները, ովքեր ժամանել էին Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Ռուսաստանի Դաշնությունից: Նրանք հանդես եկան մեծ ավանդույթներ ունեցող և բազմաթիվ սերունդներ կրթած ու կոփած հարազատ մարզօջախին ուղղված շնորակալության և երախտիքի խոսքերով:
Հուշամրցաշարի բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը, ով դիպլոմներով, մեդալներով և գավաթներով պարգևատրեց մրցաշարի հաղթողներին և մրցանակային տեղեր զբաղեցրած ձյուդոիստներին: