ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.10.2013 16:37
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան վնասած անձին հայտնաբերելու ուղղությամբ
Հոկտեմբերի 18-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել 1959 թ. ծնված Կարո Եղնուկյանը և հայտնել, որ Զաքյան 8 շենքի բակում կայանված իր «Տոյոտա» ավտոմեքենայի հայելիներն ու շարժիչի կափարիչը ջարդել են։
Պարզվել Է, որ հոկտեմբերի 17-ի ժամը 17.00-ից մինչև հոկտեմբերի 18-ի ժամը 11.20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դիտավորյալ վնասել է Կ. Եղնուկյանին պատկանող «Տոյոտա Հայլենդր-Հիբրեյ» մակնիշի ավտոմեքենայի աջ կողային հայելին և շարժիչի կափարիչը՝ պատճառելով նյութական վնաս։
Հոկտեմբերի 18-ին. ժամը 12.20-ին, Կ. Եղնուկյանից ընդունվել Է հաղորդում։
Նշանակվել Է ապրանքագիտական փորձաքննություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ արարքը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում Է հետաքննություն։