ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.11.2014 10:51
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդներին հայտնաբերելու ուղղությամբ
Նոյեմբերի 4-ին, ժամը 21.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի փակ վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 57-ամյա կին։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքիւ Շիրակացու փողոցի շենքերից մեկի մոտ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ԳԱԶել»-ի ուղևորուհին ստացել է նշված վնասվածքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ մակնիշի ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Պարզ լիճ տանող ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ Թեղուտ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 25-ամյա մի երիտասարդ, որի հայրը հայտնել է, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, Պարզ լիճ տանող ճանապարհին «Նիվա» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել որդուն:
Երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նա ստացել է գոտկային շրջանի սալջարդ:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։