ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.10.2019 15:13
Հրկիզում Օձունում
Հոկտեմբերի 28-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչությունից Թումանյանի բաժին հայտնել էին, որ Օձուն գյուղում տան տանիք է այրվում:
Մեկնել է հրշեջ փրկարարական ծառայության երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել և մարվել է ժամը 06.50-ին:
Ամբողջությամբ այրվել է Ռուսաստանում ապրող մի օձունցու անբնակ տունը, ինչից հետո հրդեհը տարածվել է նույնպես ռուսաստանաբնակ նրա եղբոր կից տան տանիք, որն այրվել է մասամբ:
Զոհեր և վիրավորներ չկան:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ առանձնատները հրկիզել է նույն գյուղի բնակիչ 45-ամյա մի տղամարդ, որը տվել է խոստովական բացատրություն: