ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.01.2017 11:49
Հրդեհ Կապանում. 8-ամյա տղա է մահացել
Դեկտեմբերի 31-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ Հ. Ավետիսյան փողոցի թիվ 8-րդ շենքի 2-րդ հարկում հրդեհ է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել, որ հրդեհ է բռնկվել Հ. Ավետիսյան փողոցի թիվ 8-րդ շենքի մի բնակարանում, ինչի հետևանքով բնակարանի գույքը մասամբ այրվել է, իսկ 2008 թ. ծնված Վարդան Ավագյանը «մարմնի տարբեր մասերի 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներ, այրվածքային շոկ ծանր աստաճանի» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 16.20-ի սահմաններում, Վ. Ավագյանին Կապանի բժշկական կենտրոնից շտապօգնության ավտոմեքենայով Երևան քաղաք տեղափոխելու ժամանակ մահացել է:
Նախապատրաստված նյութերը ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վաչություն: