ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.10.2012 11:34
Հրդեհ Գյումրիում
Հոկտեմբերի 17-ին, ժամը 22.01-ին, ՀՀ ԱԻՆ Գյումրիի ՀՓՋ-ից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղիշե Չարենցի փողոցի թիվ 33 շենքի տանիքում:
Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 23.50-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 19.30-ին, ոստիկանությունում Հրդեհային տեսչությունից հաղորդում է ստացվել, որ հրդեհի հետևանքով այրվել են Եղիշե Չարենցի փողոցի թիվ 33 շենքի տանիքը` 60 քմ մակերեսով և նույն շենքի 6/Ա բնակարանի բնակչուհուն պատկանող, ձեղնահարկում պահեստավորված տնտեսական և կենցաղային պարագաները:
Վնասի չափը կազմում է 470.000 դրամ:
Հանգամանքները պարզվում են:
Հետաքննությունը վարում է Շիրակի մարզի հրդեհային տեսչությունը: