ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.09.2019 15:08
Հրազդանցի երիտասարդը կամավոր զինամթերք է հանձնել ոստիկանություն
Ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի և Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 3-ին, ժամը 19.45-ին, Հրազդանի 30-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, 2 գլանակ տրոտիլ և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիքի 60 փամփուշտ ու հայտնել, որ զինամթերքը գտել է իրենց տան մուտքի աստիճանների տակ մաքրման աշխատանքներ կատարելիս և այն պատկանել է հանգուցյալ հորը, ով իր հետ բերել էր 1990-1992թթ. ՀՀ և ԼՂՀ պաշտպանական մարտերի ժամանակ:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: