ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.05.2015 09:19
Հրելու պատճառով աստիճաններից վայր է ընկնել
Հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1969 թ. ծնված Վարդան Ա.-ն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է 1956 թ. ծնված Արմեն Ս.-ի կողմից հրելու պատճառով՝ Կապանի Մ. Պապյան փողոցի թիվ 13 շենքի աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Արմեն Ս.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նախապատրաստվում են նյութեր: