ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.04.2016 15:09
Ինչպես հայտնաբերեցին առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող կասկածյալին ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հետախուզվողների հայտնաբերման գործը մշտապես եղել և մնում է ՀՀ ոստիկանության ղեկավարության և համապատասխան ստորաբաժանումների ծառայողների ամենօրյա ուշադրության կենտրոնում: Բազմիցս նշել ենք, որ հանցանքը վաղեմություն չի ճանաչում, հանցանք կատարածը, պատասխանատվությունից խույս տվողը, պետք է անպայման հայտնաբերվի և պատժվի, և օրենքը շրջանցած ու փախուստի դիմած անձանց սպասում է անխուսափելի հատուցման ժամը: Այսպիսին է ոստիկանության գործելաոճը, այս գիտակցումով է գիշեր ու զօր աշխատում ոստիկանությունը, որպեսզի հասարակության մեջ մշտապես գերիշխի պատժի անխուսափելիության գաղափարը: Եվ ահա հերթական բացահայտումը: Մարտի 27-ին, թեև օրն աշխատանքային չէր, ոստիկանությունն իր սովորական գործին էր: Ժամը 14.20-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Երևանի Աբովյան 25 հասցեում գործող «Փարիզյան սուրճ» սրճարանում հայտնաբերել և ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Երևանի Համբարձումյան փողոցի բնակիչ, 1974 թ. ծնված, «Հոլանդացի Էդո» մականունով Էդուարդ Թորոսյանին, ով 2013 թ. դեկտմբերի 6-ց հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի երկրորդ մասի 7-րդ կետի (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանության փորձ) և 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով և որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հատկանիշներով: Հիշեցնենք, որ Էդուարդ Թորոսյանը 2013 թ. նոյեմբերին Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցում գործող ՙՊարմա՚ առևտրի կենտրոնում դաժան ծեծի էր ենթարկել 37-ամյա Արմեն Փ.-ին, որից հետո դիմել էր փախուստի: Նրա կատարած արարքը տեսաձայնագրվել էր խանութում տեղադրված տեսախցիկներով և մեր պատրաստած տեսանյութը ՙԴաժան հաշվեհարդարը տեսագրել էին առևտրի կենտրոնի տեսախցիկները՚ եթեր էր հեռարձակվել 2013 թ. դեկտեմբերի 9-ին: