ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.05.2013 12:28
Հսկիչ-վաճառողուհին սուպերմարկետի պահեստից գողություններ էր կատարել
Մայիսի 19-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության  Ավանի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մոլդովական փողոցի թիվ 72/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Վերոնիկա  Հ.-ին:
Պարզվել է, որ նա  աշխատելով  Ավանի Դուրյան թաղամասում  գտնվող  սուպերմարկետում որպես տնտեսական բաժնի հսկիչ-վաճառողուհի, 2012 թ. նոյեմբերից մինչև   մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում նշված սուպերմարկետի պահեստից գողացել է տարբեր տեսակի ծխախոտ` պատճառելով ընդհանուր 1.873.700 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:

 
   
		





















































