ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.01.2013 11:25
Հովտաշեն գյուղում տանիք է այրվել
Հունվարի 19-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հովտաշեն գյուղում տան տանիք է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, տան վառարանի ծխատարի շիկացման հետևանքով առաջացած կրակից հրդեհ է բռնկվել 1962 թ. ծնված Օնիկ Մկրտչյանի տան տանիքում, որից առաջացած ծխից վերջինիս 24-ամյա հարսը «սուր թունավորում գազից» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 20.30-ին` մարտական մեկ հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով այրվել է Օ. Մկրտչյանի տան տանիքը` 1 քմ մակերեսով:
Արարատի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: