ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.02.2013 17:07
ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանը փետրվարի 1-ից առաջնորդական իր ծառայությանը համատեղ ստանձնել է ՀՀ ոստիկանության հոգևոր պատասխանատուի պաշտոնը:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին հղած գրության մեջ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ ոստիկանության պետի մնայուն աջակցությամբ Առաքել եպիսկոպոսը հաջողությամբ կիրականացնի հոգևոր իր առաքելությունը՝ ի նպաստ մեր եկեղեցու զորացման և մեր երկրի շենացման: