ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.03.2016 20:31
Սպանության և ապօրինի զենք կրելու մեղադրանքներով հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փետրվարի 29-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1976 թ. ծնված Գեորգի Դավիդյանցինին, որը 2010 թ. սեպտեմբերի 16-ից Լատվիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ԼՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի (սպանություն) 3-րդ և 10-րդ մասերի և 233 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի մեղադրանքներով: