ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.03.2017 11:47
Պաշտոնեական կեղծիք, փաստաթղթերի կեղծում, հանցակցություն
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել և մարտի 15-ին Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ տեղափոխվել 1959 թ. ծնված Մամիկոն Պ.-ն, որը 2013 թ. հունվարի 14-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 308 (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 38-314 (պաշտոնեական կեղծիքին հանցակցելը) և 38-325 հոդվածների (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելուն, իրացնելուն կամ օգտագործելուն հանցակցելը) 1-ին մասերի մեղադրանքներով: