ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.08.2019 12:56
Հետախուզվողը հայտնաբերվեց Վայքի հյուրանոցում
![Հետախուզվողը հայտնաբերվեց Վայքի հյուրանոցում Հետախուզվողը հայտնաբերվեց Վայքի հյուրանոցում](/resources/police/img/news/big/1565600329,3425.jpeg)
«Կանեփ-Կակաչ-2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, ՔՀԳ վարչության ծառայողների հետ համատեղ, օգոստոսի 10-ին, ժամը 11.30-ին, Վայք քաղաքի հյուրանոցներից մեկից ոստիկանության Վայքի բաժին բերման են ենթարկել 24-ամյա Հովհաննես Խ.-ին, որը հուլիսի 16-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 340 հոդվածի (սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) 2-րդ մասի մեղադրանքով: