ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.03.2017 11:48
Հայտնաբերվեց և խոստովանեց
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1981 թ. ծնված Վարդուշ Չ.-ն և հայտնել, որ «Ռոսիա» տոնավաճառի մոտ գտնվող կանգառում նկատել է, որ իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 12.000 դրամ և 20.000 ռուբլի` պատճառելով 176.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ գողությունը կատարել է 1978 թ. ծնված Գագիկ Մ.-ն, որը մարտի 30-ին, ժամը 14-ին, հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: