ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.09.2015 17:14
Գյումրեցի երիտասարդը հայտարարել է, որ թմրամոլ է
Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պատրաստելու կասկածանքով, Գյումրիի Ա. Խաչատրյան փողոցի 29 շենքից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Մարտին Հ.-ին և 1994 թ. ծնված Մանուկ Վ.-ին:
Զննությամբ բնակարանից հայտնաբերվել է 2 շիշ քիմիական լուծիչ` 0,5 և 0,3 լ ծավալներով, 3 պոլիէթիլենային տոպրակ` ընդհանուր 2 կգ կշռով բուսական զանգվածով, 1 պոլիէթիլենային փաթեթ` 9,2 գ բուսական զանգվածով և 0,95 գ կշռով չորացված մանրացված բուսական զանգված:
Մարտին Հ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, իսկ բուսական զանգվածը կանեփի խոտաբույս է, որը քաղել է Անի թաղամասին հարակից դաշտերում՝ հետագայում չորացնելու և ծխելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: