ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.11.2015 11:29
Ոստիկանությունը հայտնաբերեց համակարգչային հարձակումներ կատարողին
Նոյեմբերի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում էր ստացվել ընկերություններից մեկին պատկանող սպորտային խաղադրույքների կայքերի նկատմամբ համակարգչային հարձակում կատարելու և ընկերությանը նյութական վնաս պատճառելու մասին:
Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 253 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կազմակերպել է 1988 թ. ծնված Ավթանդիլ Ա.-ն:
Պարզվել է նաև, որ վերջինս համակարգչային մեկ այլ հարձակում էր կատարել մեկ այլ ընկերությանը պատկանող կայքերի նկատմամբ՝ դարձյալ պատճառելով նյութական վնասներ:
Ավթանդիլ Ա.-ն ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ նրա հանցակիցներին պարզելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: