ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.09.2017 10:17
ՀՀ և ՌԴ իրավապահների համատեղ միջոցառումների շնորհիվ
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ ՆԳՆ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 15-ին ՌԴ Մոսկվա քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է, իսկ սեպտեմբերի 16-ին, ժամը 13.50-ին, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1987 թ. ծնված Մեսրոպ Խ.-ն, որը 2012թ. հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանությունը) 1-ին մասի, 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի և 258 հոդվածի (խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով: