ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.09.2013 13:13
ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց երդման և ՀՀ քաղաքացու անձնագրերի հանձնման արարողություն ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում

ՀՀ քաղաքացիություն ստացող անձի երդման արարողությունը կազմակերպում և իրականացնում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը:
Համաձայն ՀՀ կառավարության 01.11.2007թ. 1290-Ն որոշման 6-րդ կետի` ՀՀ տոների կապակցությամբ երդման արարողությունն իրականացվում է հանդիսավոր պայմաններում:
Հայաստանի Հանրապետության Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց երդման և ՀՀ քաղաքացու անձնագրերի հանձնման արարողություն: