Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


27.11.2014 18:00

ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական հանդիպումը լրագրողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական հանդիպումը լրագրողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

 
Նոյեմբերի 27-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը եւ պետական պահպանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Մինասյանը լրագրողներին ներկայացրին 2014 թվականի տասը ամիսներին ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կատարած աշխատանքն ու մատուցած ծառայությունները:
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումներն իրականացնում են 3946 օբյեկտների պահպանություն: Կատարվում են 74 ուղեկցումներ: Օբյեկտների պահպանությունն իրականացվում է կայուն պահակետերով, կենտրոնական պահպանության դիտակետի միջոցով, պարեկային մեքենաներով եւ հետիոտն պարեկությամբ: Կիրառվում են նաեւ վարժեցված շներ: Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումների գործունեությունն ուղղված է ինչպես անձի եւ գույքի պաշտպանությանն ու պահպանությանը, այնպես էլ հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանը, հասարակական կարգի ապահովմանը: Մասնավորապես՝ անցած տասն ամիսներին պահպանության ստորաբաժանումների ծառայողների օժանդակությամբ հանցագործության 103 դեպք է բացահայտվել, հանցագործություն եւ իրավախախտում կատարելու կասկածանքով՝ ոստիկանության տարածքային բաժիններ են բերման ենթարկվել 267 անձ, բացատրական աշխատանքների արդյունքում՝ բնակչության կողմից հանձնվել է զենք ու ռազմամթերք: Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության անձի անվտանգության եւ գույքի պահպանության բաժինն իրականացնում է նաեւ թիկնապահական ծառայություններ: Պատվիրատուի ցանկությամբ՝ ծառայությունը կարող է մատուցվել ինչպես Հայաստանում, այնպես էլ հանրապեհության սահմաններից դուրս: Պահպանության կազմակերպումն առավել դյուրին ու բարձրակարգ դարձնելու նկատառումով՝ աշխատանքներ են տարվում նոր մեթոդների կիրառման, նորագույն տեխնիկական միջոցների ներդրման ուղղությամբ: 2015 թվականին ստեղծվելու է համընդհանուր մոնիթորինգային կենտրոն, որը հնարավորություն կտա իրականացնել առավել որակյալ ծառայություն, ապահովել ավելի շատ քաղաքացիների անվտանգություն: Կիրառվելու են տագնապային կոճակներ, որոնք տրամադրվելու են ծառայություններից օգտվող քաղաքացիներին. վտանգի դեպքում ստորաբաժանման բռնող խումբը սեղմ ժամկետում կմոտենա պահպանվող օբյեկտին: Տագնապային կոճակներ կտեղադրվեն նաեւ ավտոմեքենաների վրա, բնակարաններում եւ այլն: Սամվել Հովհաննսիյանը եւ Վարդան Մինասյանը պատասխանեցին նաեւ լրագրողների տարցերին: