Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


14.06.2013 17:14

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման» հանձնաժողովը սկսել է որակավորման ստուգման անցկացման աշխատանքները

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված «Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման» հանձնաժողովը սկսել է որակավորման ստուգման անցկացման աշխատանքները: Ներկայումս հանձնաժողովին որակավորման ստուգմանը մասնակցելու հայտ են ներկայացրել  60 անձինք:  
Համաձայն «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի` պահնորդի և թիկնապահի որակավորում ունեցող անձինք պետք է անցնեն համապատասխան որակավորման ստուգում, որից հետո միայն նրանք իրավունք կստանան աշխատանքային պայմանագրեր կնքել «մասնավոր պահնորդական գործունեության» լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ:  
Բոլոր այն անձինք, ովքեր անցել են թիկնապահի կամ պահնորդի մասնագիտական ուսուցման դասընթացներ, ունեն համապատասխան որակավորման դիպլոմներ կամ վերապատրաստման վկայագրեր` կարող են դիմել Հանձնաժողովին` ներկայացնելով ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1671-Ն որոշմամբ սահմանված հետևյալ փաստաթղթերը. 
ա) դիմում (լրացվում է տեղում` փաստաթղթերի ներկայացման ժամանակ),
բ) անձնագիր և անձնագրի պատճենը,
գ) համապատասխան մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ` դիպլոմ կամ մասնագիտական պատրաստվածության, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ ավարտած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ (վկայական, հավաստագիր և այլն):
դ) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից օրենքով սահմանված կարգով ազատված լինելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստանալու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր.
ե) երկու գունավոր լուսանկար՝ 3 X 4 չափի:
Հասցե` ք. Երևան, Նալբանդյան 130, ՀՀ ոստիկանության վարչական շենք, հեռ. 59 68 30, 093 10 45 55:

Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման հարցաշարերը (ըստ մասնագիտությունների) տեղադրված են ՀՀ ոստիկանության www.police.am ինտերնետային կայքում: