Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


18.02.2013 16:09

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է համացանցում շրջանառվող հերթական անճշտությունը

Համացանցում տարածվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունը, համաձայն որի` Երևանի Զոհրապի 22 հասցեի բնակիչ Յուրիկ Ղլխիկյանը ահազանգել է, որ իր տղան արդեն 7, իսկ եղբայրը` 14 տարի է արտերկրում են, և դուրս են եկել հաշվառումից: Նշվածի մասին խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղեկացրել է ոստիկանությանը, սակայն ապարդյուն:
Նկատի ունենալով, որ հոդվածը հրապարակվել է առանց բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանված քաղաքացիների անհատական տվյալների, ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրել է Երևան քաղաքի Գր. Զոհրապի փողոց տուն 22 հասցեի ընտրողների ցուցակը:
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ տարածվածը ապատեղեկատվություն է: Համաձայն բնակչության պետական ռեգսիտրի տվյալների՝ Երևան քաղաքի Գր. Զորհապի փողոցի տուն 22 հասցեում հաշվառված են ստորև նշված անձինք.
1. Յուրիկ Վռամի Ղռխիկյան – հաշվառված է 06.03.1974 թ-ից,
2. Վիկտորիա Վենեդիկտի Ղրխիկյան – հաշվառված է 20.10.1990 թ-ից,
3. Թորոս Վռամի Ղրխիկյան – հաշվառված է 20.10.1981 թ.-ից,
4. Արա Յուրիկի Ղրխիկյան  -  հաշվառված է 10.01.1996 թ.-ից,
5. Դիանա Յուրիկի Ղրխիկյան – հաշվառված է 27.01.1995 թ.-ից:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ Հանրապետությունից քաղաքացիների մեկնելը ՀՀ օրենսդրության համաձայն բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանելու իրավական հիմք  չի հանդիսանում:
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:
ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 10-րդ կետի համաձայն՝ կենտրոնական ռեգիստրը տեղեկատվությունն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում տեղեկացնում է այն տեղական ռեգիստրին, որտեղ մինչև այդ հաշվառված է եղել դիմողը:
Տեղական ռեգիստրը 3 աշխատանքային օրվա ընթացքում անձին հանում է հաշվառումից` հաշվառելով օտարերկրյա պետությունում մշտական բնակության վայրի հասցեով:
Հետևաբար, եթե վեց ամսից ավելի ժամկետով օտարերկրյա պետությունում բնակվող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող ՀՀ քաղաքացին վերը նշված կարգի համաձայն չի դիմում բնակչության օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեում հաշվառվելու համար, ռեգիստրը վարող մարմինը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ կատարելու հասցեափոխություն և նշված անձանց տվյալները հանել ընտրողների ռեգիստրից:  
Երևան քաղաքի Գր. Զորհապի փողոցի տուն 22 հասցեում հաշվառված անձանց հաշվառումից հանելու հիմքեր չկան:
 
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ