ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.11.2011 16:23
ՀՀ ոստիկանություն-ԵԱՀԿ համագործակցության շրջանակներում
2011 թ. նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ ոստիկանություն-ԵԱՀԿ համագործակցությանը նվիրված հերթական միջոցառումը, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ա. Օսիկյանը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան, ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աշխատակիցներ:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին վերջերս հրապարակված երեք ուղեցույց-ձեռնարկները, որոնք նվիրված են հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման շրջանակներում ոստիկանության աշխատակիցների գործողությունների բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը:
Ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանն ու ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան իրենց ելույթներում նշեցին, որ միջազգային փորձի հիման վրա ստեղծված ուղեցույցների միջոցով ոստիկանության աշխատակիցներին ներկայացվում է, թե ինչպես պետք է գործել հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման մի շարք իրավիճակներում:
Հասարակական պահպանության ոլորտում ոստիկանության աշխատակիցների հետագա գործողությունների որակի բարձրացման համար կարևորվեց նաև ուսումնական ձեռնարկներում վերոհիշյալ ուղեցույցների պարտադիր ներգրավվումը: